Արցախից բռնի տեղահանված կանանց խնդիրները՝ Safe YOU-ի դիտակետում - Mediamax.am

exclusive
1631 դիտում

Արցախից բռնի տեղահանված կանանց խնդիրները՝ Safe YOU-ի դիտակետում


Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Թորոսյանը
Մարիամ Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Շախուլյանը
Լիլիթ Շախուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Սարգսյանը
Լուսինե Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նինո Չելիձեն
Նինո Չելիձեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմփակտ ինովացիաների ինստիտուտի (IMIN) հետազոտող, գենդերային մասնագետ Արմենուհի Անանյանը ներկայացնում է հետազոտության արդյունքները
Իմփակտ ինովացիաների ինստիտուտի (IMIN) հետազոտող, գենդերային մասնագետ Արմենուհի Անանյանը ներկայացնում է հետազոտության արդյունքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Safe YOU-ն ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների կարիքների ու խնդիրների վերաբերյալ հետազոտության արդյունքները։

 

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են տեղահանված կանանց կարիքները եւ նրանց առջեւ ծառացած մարտահրավերները՝ շեշտադրում կատարելով այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են գենդերային հիմքով բռնությունը, խտրականությունը, հոգեկան առողջությունը եւ տրավման, ինչպես նաեւ խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիները։

 

Հետազոտությունն անցկացվել է Safe YOU հավելվածի «Բաց հարցումներ» գործիքի եւ ֆոկուսխմբային հանդիպումների միջոցով։ Այն իրականացվել է Mercy Corps Վրաստանի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող WISE ծրագրի շրջանակում։

 

Ըստ հետազոտության արդյունքների՝ տեղահանված կանանց շրջանում գերակա են բնակարանային եւ զբաղվածությանն առնչվող խնդիրները։

 

«Շնորհակալություն առաջին հերթին այն բոլոր կանանց ու աղջիկներին, ովքեր մասնակցել են այս հետազոտությանը։ Նրանք կիսվել են մեզ հետ իրենց կյանքի ամենացավոտ էջերից մեկով։ Շատ կարեւոր է նրանց խնդիրների մասին պարբերաբար հիշելը եւ դրանք ավելի խորքային ճանաչելը։

Մարիամ Թորոսյանը Մարիամ Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնահատելի է նաեւ մեր վրացի գործընկերների հոգածությունը։ Պետք է թույլ չտալ, որ մեր կողքին ապրող այս պատմությունները երբեւէ լռեն։ Հույս ունեմ, որ այս զեկույցը նաեւ այդ հիշատակումը կլինի»,- ասել է Safe YOU-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։

 

Ըստ ստացված արդյունքների՝ բռնի տեղահանված կանայք ապրում են գերբնակեցված եւ անբավարար պայմաններում, ունեն սահմանափակ աշխատանքային հնարավորություններ եւ հոգեբանական զգալի տրավմաներ: Գենդերային հատուկ մարտահրավերները, այդ թվում՝ խնամքի բեռի ավելացումը եւ ընտանիքի տղամարդ անդամների կորստի պատճառած ծանրությունը, դժվարացնում են կանանց տնտեսական անկախությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Safe YOU-ի օպերացիոն տնօրեն Լիլիթ Շախուլյանի խոսքով՝ թեման շատ զգայուն է ու նուրբ, կենտրոնացել են հարցի մարդասիրական կողմի վրա՝ մարդու իրավունքների լույսի ներքո։

 

«Մեր առաջին կարճաժամկետ ծրագրով, որն իրականացրել ենք մեր գործընկեր Mercy Corps-ի հետ, շուրջ 330 ընտանիքի հրատապ oգնության փաթեթներ ենք տրամադրել։ Նաեւ առաջնային հոգեբանական օգնության խմբային հանդիպումներ ենք կազմակերպել։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ շուրջ 130 կնոջ սմարթֆոն ենք տրամադրել ու հասանելիություն տրամադրել Safe YOU-ի տարբեր մասնագետների անվճար խորհրդատվություններին»,- ասել է Լիլիթը։

Լիլիթ Շախուլյանը Լիլիթ Շախուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետազոտությունը նաեւ արձանագրում է հակամարտության հետ կապված գենդերային բռնության դեպքեր եւ առաջարկում է զգայուն մոտեցում ցուցաբերել հանրային խոսքում՝ խուսափելու համար բռնի տեղահանվածների նկատմամբ խտրականությունից:

 

Mercy Corps Վրաստանի WISE ծրագրի ղեկավար Նինո Չելիձեն իր խոսքում ընդգծել է, որ հաստատված ծրագրերից զատ թեպետ փոքր մասշտաբով, բայց կարողացել են արագ արձագանքել Արցախից բռնի տեղահանված կանանց խնդիրներին ու հոգեսոցիալական անհրաժեշտ աջակցություն տրամադրել։

Նինո Չելիձեն Նինո Չելիձեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այսպիսի հետազոտությունները մեզ համար մեծ գիտելիքների աղբյուր են, լավ հնարավորություն՝ հետադարձ հայացք գցելու, քանի որ Կովկասում մենք այնքան էլ լավ չենք անցյալի փորձից դասեր քաղելու հարցում։ Մենք գիտենք մեր անցյալը, բայց շատ հաճախ դասեր չենք քաղում։ Կարծում ենք, որ նման հետազոտությունները միջոց են՝ կենտրոնանալու, անդրադառնալու եւ ճիշտ ու իրազեկ որոշումներ կայացնելու համար»,- նշել է Նինո Չելիձեն։

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը կարեւորել է կանանց կողմից խնդիրների բարձրաձայնումը։

 

«Կոնֆլիկտների եւ հումանիտար ճգնաժամի ժամանակ հենց կանայք ու աղջիկներն են առաջնային տուժում ու բախվում յուրահատուկ խնդիրների։ Շատ կցանկանամ, որ այս հետազոտությունը մասնագիտական լսարանից դուրս նույնպես քննարկվի շատ ավելի լայն շրջանակներում։

Լուսինե Սարգսյանը Լուսինե Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ Safe YOU-ի համագործակցությունը սկսվել է հումանիտար ճգնաժամի ժամանակ 2020 թվականին՝ Քովիդի ու պատերազմի օրերին։ Շատ գնահատելի է, որ այս թիմը ճգնաժամին ի պատասխան շարունակում է իր աշխատանքը։ Հուսով եմ այլեւս կարիք չենք ունենա որեւէ ճգնաժամի մասին խոսել։ Կարեւոր է հասկանալ նաեւ հետազոտությունից հետո մեզ սպասվող գործողությունները»,- ասել է Լուսինե Սարգսյանը։

Իմփակտ ինովացիաների ինստիտուտի (IMIN) հետազոտող, գենդերային մասնագետ Արմենուհի Անանյանը ներկայացնում է հետազոտության արդյունքները Իմփակտ ինովացիաների ինստիտուտի (IMIN) հետազոտող, գենդերային մասնագետ Արմենուհի Անանյանը ներկայացնում է հետազոտության արդյունքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնական առաջարկները ներառում են գենդերազգայուն ծրագրերի իրականացում, տնտեսական հզորացման խթանում, ինչպես նաեւ առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնում:

 

Կառավարության, ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերն անհրաժեշտ են՝ տեղահանված կանանց կայուն աջակցություն, ֆինանսական անկախություն եւ համայնքային ինտեգրման հնարավորություններ տրամադրելու համար:

 

Նունե Գրիգորյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին